«Տեր Ասողիկ քահանան հարվածել է գլխիս». Պնդում է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության կին անդամը
Տեր Ասողիկ քահանան Էջմիածնում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կին մասնակցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Մերի Ավագյանը։
«Ամեն մեքենա շրջապատել էր մի 50 հոգի մարդ ու քարերով խփում էին, մեքենան օրորվում էր։ Մեր մեքենակի մեջ կար փոքրիկ բալիկ, բալիկը սկսեց լացել, ես դուռը բացեցի, դուրս եկա, ուզում էի ինչ–որ բան անել, որ էդ փոքրիկ բալիկին հանեինք։ Մեր մեքենային հարվածում էին եւ ես սկսեցի հեռախոսով նկարել։ Տեր Ասողիկը մոտեցավ եւ մի քանի անգամ ինձ խփեց, ուզում էր խլել հեռախոս, որ ես չնկարեմ, հետո գլխիս հարվածեց։ Ես չգիտեմ՝ իրենց նպատակն ինչ էր, բայց օրը ցերեկով, ոստիկանների ներկայությամբ հոգեւորականը հարձակվում է եւ խփում է»,–ասաց Մերի Ավագյանը։