Վանեցյանը դատապարտում է իրավապահներին կողմից լրատվամիջոցներ այցելությունները
Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դատապարտում է իրավապահների կողմից լրատվամիջոցներ այցելությունները։ Այսօր՝ դեկտեմբերի 15- ին Ծաղկաձորում ասուլիսի ընթացքում, անդրադառնալով քննչական կոմիտեի ծառայողների կողմից Yerevan.today-ի խմբագրություն եւ ոստիկանության աշխատակիցների կողմից NEWS.am-ի խմբագրություն կատարած այցերին, Վանեցյանն ասաց.
«Դատապարտում եմ ցանկացած արարք, որը կբերի ազատ խոսքի սահմանափակմանը, դատապարտում եմ ցանկացած արարք, որով կփորձեն ներազդել ցանկացած ԶԼՄ-ի վրա, որն ուղղված է ԶԼՄ-ներին լռեցնելուն, վախեցնելուն։ Պատրաստ ենք, ցանկացած նման դեպքում կանգնել մեր ԶԼՄ-ների կողքին եւ օրենքով տրված լիազորություններով պաշտպանել ձեզ բոլորիդ»,- ասաց նա։