Եթե կա որևէ հանցանք, դրա համար պետք է դատապարտի դատարանը. Վանեցյան
Ծաղկաձորում ԱԱԾ սեմինարի շրջանակներում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ մտադիր չէ բացել ծառայության արխիվները: Ինքն անձամբ դեմ է բացելուն, քանի որ պետությունը նույնն է, պետությունը չի փոխվել։
Նրա խոսքով` լյուստրացիայի տեսակներից մեկն արխիվները բացելն է, մյուսը՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձանց նոր իշխանության մեջ տեղ ունենալուց զրկելը։ ԱԱԾ տնօրենը հավելել է, որ դեմ է որևէ տիպի լյուստրացիայի։
Ըստ Արթուր Վանեցյանի՝ եթե կա որևէ հանցանք, դրա համար պետք է դատապարտի դատարանը, եթե մարդը պետք է զրկվի պաշտոնավարելու իրավունքից, ապա դրա որոշումը նույնպես պետք է ընդունի դատարանը։