216 միլիարդ դրամի վերաբերյալ ստուգում է իրականացվում. ԱԱԾ տնօրեն
216 միլիարդ դրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ այժմ քննություն է իրականացվում, քանի որ կասկած կա դրանց վերաբերյալ։ Այս գումարի մեծ մասն ապօրինի է և վերադարձվելու է պետբյուջե։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով` դեկտեմբերի 4-ի տվյալներով՝ շուրջ 19 միլիարդ դրամի չարաշահումների փաստն արդեն հաստատվել է և դրանից 13 միլիարդ դրամն արդեն վերադարձվել է պետբյուջե։ Վանեցյանն ասաց նաև, որ ինքը կողմ է, որ տնտեսական հանցագործություններ կատարածները հատուցեն վնասները, գումարները վերադարձնեն և դրա հիմքով կարճվեն նրանց գործերը։
Ճշտով հարցին` կո՞ղմ է, որ նույն կերպ արվի Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետք Վաչագան Ղազարյանի դեպքում, Վանեցյանը դրական պատասխան տվեց: Նրա խոսքով` եթե տուժածը միայն պետությունն է, ապա պետք է հատուցել վնասն ու ազատվել, իսկ եթե տուժողներ կհայտնվեն, դա արդեն պետք է դիտարկվի առանձին: