Ռոնալդուն մասամբ ընդունել է մեղքը
2019 թվականի հունվարի հունվարի 14-ին թուրինյան «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կանգնելու է մադրիդյան դատարանի առջև հարկերի հետ կապված խարդախության գործով։
Gazeta.ru-ն գրում է, որ իսպանական AS թերթի տվյալներով, Ռոնալդուին մեղավոր կճանաչեն հարկային խարդախության հետ կապված չորս փաստով, ընդհանուր գումարը կազմում է 14,7 միլիոն եվրո։ Նա կդատապարտվի երկու տարվա ազատազրկման՝ պայմանական։
Ռոնալդուն մասամբ ընդունել է իր մեղքը և իսպանական գանձարան վճարել 13,4 միլիոն եվրո, բայց վերջնական որոշում դատարանն է ընդունելու։