Սահմանային խախտումներն ակտիվացել են. Արթուր Վանեցյանը հաստատում է
Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։
Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով վայր են փնտրում։
ԱԱԾ տնօրենի խոսքով` սահմանախախտներին հայտնաբերում են ոչ միայն Ռուսաստանի սահմանապահները, որոնք հսկում են Թուրքիայի հետ սահմանը, այլև այդպիսի սահմանախախտների հայտնաբերում են Հայաստանի սահմանապահները և անաղմուկ, առանց այդ մասին հայտարարելու, վերադարձնում են օտար երկրներին։