Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հերքել է տարածված լուրերը
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է այսօր տարածված լուրերն այն մասին, որ նախարարությունում բազմամիլիոնանոց չարաշահումներ են հայտնաբերվել․
«Որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար պաշտոնապես հայտարարում եմ, որ «Ժամանակ» օրաթերթի «Բազմամիլիոնանոց թալան՝ սպորտի նախարարությունում» վերնագրով հոդվածում բերված որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել, և, բնականաբար, թերթի գրած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։
«Ժամանակ»-ի իմ գործընկերները ճիշտ կանեն պահպանեն լրագրողական պրոֆեսիոնալիզմը՝ ճշտելով ունեցած տեղեկատվությունը, ինչը շատ հեշտ կարելի էր անել հարցում ուղարկելով նախարարությանը»։