Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնական գոտին
Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը դեկտեմբերի 14-ին իր հերթական մենամարտն է անցկացրել և փայլուն հաղթանակ տարել:
WBA-ի և WBO-ի գերմիջին քաշային կարգի տիղոսների համար Էրիկը մենամարտել է 28-ամյա մեքսիկացի Ադրիան Լունա Ֆլորեսի հետ և 10-ռաունդանոց մենամարտի արդեն 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել:
Այսպիսով, Բազինյանը կարիերայի ընթացքում 22 մենամարտ է անցկացրել և բոլորում հաղթանակ տարել: 17-ում կանադահայ բռնցքամարտիկն առավելության է հասել նոկաուտով: