Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Օդի ջերմաստիճանը 17-18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը արևելյան շրջաններում նույնքան կնվազի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ անձրև: