Mercedes-ը մխրճվել է փայտով բարձված ԶԻԼ-ի մեջ (լուսանկար)
Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում 25-ամյա Արմեն Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 XF 209 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է 46-ամյա Արմեն Ղ.-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող փայտով բարձված ЗИЛ 103 մակնիշի 27 ԼՏ 624 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 26-ամյա Նարեկ Մ.-ն, ով Mercedes մակնիշի 90 TF 001 համարանիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Արմեն Ս.-ի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ Նարեկ Մ.-ն մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության եւ հարսանեկան շարասյունով մեկնում էին արարողության։