ՃՈ պետի նախկին տեղակալը կվերցնի մանդատն ու կշարունակի գործունեությունն ԱԺ-ում
ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն աշխատանքն Ազգային ժողովում կշարունակի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշում է կայացրել վերցնել մանդատն ու պատգամավորական գործունեությամբ զբաղվել:
Դիտարկմանը, թե դուք երկար տարիներ համակարգում եք եղել, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք շարունակել գործունեությունը ԱԺ-ում, Խաչատրյանն այսպես արձագանքեց.
«Կարծում եմ՝ իմ մասնագիտական և գործնական ռեսուրսներն ավելի արդյունավետ կլինեն ԱԺ ում»:
Այդ միտքը ՃՈ պետի նախկին տեղակալի մոտ մայիս ամսից է առաջացել:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում: Նա ստացել էր 6657 քվե: