Գլխավոր դատախազությունը կքննարկի Արմեն Գևորգյանին չկալանավորելու մասին որոշումը բողոքարկելու հարցը
Գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դատարանի որոշումը ստանալուց հետո դատախազությունում կքննարկվի եւ պարզ կլինի՝ բողոքարկվելու է այն, թե ոչ»,- ասել է Արևիկ խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ: