Մարկոս Պիզելլին՝ Ղազախստանի ավարտված մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ
«Ակտոբեի» հարձակվող Մարկոս Պիզելիի՝ Կարագանդայի «Շախտյորի» հետ կայացած 16-րդ տուրի հանդիպման ժամանակ խփած գոլը ճանաչվել է լավագույնը 2018 մրցաշրջանում: Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայից, որն ամփոփել է ազգային առաջնության 2018 մրցաշրջանի լավագույն գոլի քվեարկության արդյունքները:
Այդ խաղն ավարտվել էր «կարմիր-սպիտակների»` 2-0 հաշվով հաղթանակով: Երկու գոլի հեղինակն էլ հենց Մարկոսն էր:
Այդ խաղում Մարկոսի խփած գոլը հավանության է արժանացել քվեարկողների 35.17 %-ի կողմից: Քվեարկությանը մասնակցել է 4124 երկրպագու, որոնցից 3106-ն իրենց ձայնը տվել է Մարկոսին:
Բացի այդ՝ նշենք, որ Մարկոս Պիզելին ճանաչվել էր Ղազախստանի «Պրեմիեր-լիգա-2018»-ի լավագույն ֆուտբոլիստ: