ՀՖՖ-ն տուգանվել է 18 հազար եվրոյով
ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Ջիբարլթարի հետ տնային խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով:
Հիշեցենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումից հետո արևելյան տրիբունայում երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել, որի պատճառը Red Eagles-ի սեկցիայում հայտնված Ջիբրալթարի դրոշն էր: