Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 11:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում, Ծաղկահովիտ-Արթիկ, Ծաղկահովիտ-
Ապարան, Սևան-Մարտունի, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր», Վայք- Ջերմուկ և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա մերկասառույց:
Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: