Ջալալ Հարությունյանը՝ Արցախի ՊԲ շտաբի պետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ՊԲ շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը:
Նա բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատար էր նշանակվել 2016թ. հունիսին:
Ավելի վաղ Operativ.am -ը տեղեկացրել էր, որ Հարությունյանը զբաղեցնելու է Արցախի ՊԲ շտաբի պետի պաշտոնը: