Լևոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 14–ին, Պաշտպանության բանակի հրամանատարական կազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին, որը մինչև այժմ ՊԲ գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։
Ավելի վաղ Operativ.am տեղեկացրել էր, որ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվելու է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնում: