Հիմա ես ծառայության մեջ եմ, բայց կարող է՝ մի օր էլ ես ազատվեմ, «վեչնի» հո մենք չե՞նք մնալու Զինված ուժերում. Օգանովսկի
Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն աշխատանքից ազատվել է։
«Ոչ, ես ծառայության մեջ եմ։ Չգիտեմ՝ ով է գրել, ինչի են գրել, բայց ես իմ ծառայությունն եմ իրականացնում։ Իմ կաբինետում եմ, խորհրդակցության եմ մասնակցել, որից հետո իմ աշխատանքն եմ շարունակում։ Ես իմ ծառայությունն եմ կատարում, մինչեւ Նոր տարի մեր առջեւ դրված խնդիրները պետք է կատարենք, տարին ենք դե փակում»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ հնարավոր է մինչեւ Նոր տարի աշխատանքից ազատվի, Օգանովսկին պատասխանել է. «Կարող է՝ մի օր էլ ազատվեմ, «վեչնի» մենք չենք մնալո՞ւ Զինված ուժերում, մի օր հրաման է էլի լինելու, եսիմ, բայց ես հիմա ծառայության մեջ եմ ու շարունակում եմ աշխատել»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: