Ե՞րբ տեղի կունենա ԱԺ առաջին նիստը
Մամուլում ակտիվ քննարկվում է թե երբ տեղի կունենա ԱԺ առաջին նիստը: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը: Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Operativ.am -ը կապ հաստատեց ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյանի հետ պարզելու ԱԺ առաջին նիստի օրը:
«Օրը հրապարակելու է ԿԸՀ: Նիստից օրեր առաջ կտեղեկացնենք, հիմա հստակ օր, ամսաթիվ չեմ կարող ասել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը: