Սեղան են գցել և տոնել Արայիկ Հարությունյանի հաղթանակը (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեբերի12–ին, Facebook-ի ուղիղ եթեր է մտել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում իր նախընտրական շտաբից, որտեղ տոնում էին «Իմ քայլի» հաղթանակն ընտրություններում։
«Այս մարդիկ են աջակցել դաշինքին և անձամբ ինձ»,– ասել է նախարարի պաշտոնակատարը և շնորհակալություն հայտնել իրեն՝ որպես ռեյտինգային թեկնածուի աջակցողներին։
Նշենք, որ Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքում առաջադրված ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 13810 ձայն է ստացել դեկտեմբերի 9–ին կայացած ընտրություններում:
Մանրաասն՝ տեսանյութում: