Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մոսկովյան հեղինակավոր մրցաշարում
Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային հեղինակավոր մրցաշարում:
Բազմամարտում մեր մարզիկը հավաքել է 84․500 միավոր և անհասանելի դարձել մյուսների համար: Երկրորդ տեղը գրավել է ճապոնացի Տեպպի Միվան, իսկ ռուսաստանցի Դմիտրիյ Լանկինը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մրցումներին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ աշխարհի ավելի քան 25 երկրներից: