14 տարեկանում ամուսնացած աղջկան ամուսինն ու սկեսուրը պարբերաբար բռնության են ենթարկել
Եղեգնաձորում 14 տարեկանում ամուսնացած աղջիկն ամուսնու և սկեսուրի կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել:
«Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել մի կին՝ հայտնելով, որ 2 տարի առաջ 14 տարեկան դստերը ամուսնացրել է, որից հետո դուստրը պարբերաբար ծեծի և բռնության է ենթարկվել»,- հայտնել են ոստիկանությունից:
Դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում: