Տիրան Խաչատրյանը մասնակցում է ՀԱՊԿ մարտական պատրաստության մարմինների ղեկավարների հանդիպմանը
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ից 13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության մարմինների ղեկավարները: