«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ, որպեսզի հանդիպեին և իրենց դժգոհությունը ներկայացնեին կառավարության որոշման առթիվ, որով թույլատրվում է մաքսակետում մնացած աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան, սակայն վեցամսյա ժամկետում ղեկը ձախ տեղափոխելու պայմանով:
Վարչապետը հանդիպման չի եկել, սակայն տեղեկացրել է, որ վաղը նախաձեռնության անդամներին կընդունի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, և խնդիրը կքննարկվի: