Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի,
Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին,
Թալին-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է
տեղում:
Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի
է:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց
լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և
կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: