Դպրոցը տնօրենը չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ Չարենցավանի թիվ 3 դպրոցի ցուցարարներին (տեսանյութ)
«Այսօր երեկոյան Կոտայքի մարզպետն Աննա Բալյանին կնշանակի տնօրեն, որովհետև ուրիշ տարբերակ օրենքով չկա: Երեխեք ջան, մռութներ ջան, վաղվանից եկեք դասի, դպրոցի բնականոն գործունեությունը վաղվանից կվերականգնվի: Խնդրում եմ՝ որևէ մեկը փորձ չանի դպրոցի աշխատանքներն ապօրինի ձևով խոչընդոտել»,- Չարենցավանի թիվ 3 դպրոցում, խորհրդակցությունից հետո, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հավաքվածներին չգոհացրեց վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը:
Հիշեցնենք՝ 10 օրից ավելի դպրոցում դասադուլ է: Դասադուլի մասնակիցները պնդում են, որ չեն ուզում մրցույթում հաղթած Աննա Բալյանը նշանակվի տնօրեն: Ցանկանում են այդ պաշտոնին տեսնել նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանին: