Մայրը շփոթմունքով 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, նա հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ: Երեխայի մայրն այլ դեղի հետ շփոթելով՝ փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երևան: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Աղբյուրը հայտնում է, որ 2 տարի առաջ հիվանդությունից մահացել է այդ ընտանիքի շուրջ 3 տարեկան աղջիկը: Ընտանիքը մի տղա երեխա ունի: