Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց. 20 միլիոն դրամի գրավը մերժվեց
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: Դատարանը Մարինե Մելքոնյանի նախագահությամբ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է պաշտպանական կողմի 20 միլիոն գրավով ազատելու միջնորդությունը: