«Զվարթնոց» օդանավակայանում վրացի հետախուզվող է հայտնաբերվել
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9.45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 325 հոդ. 1-ին մասի և 329 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: