Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի վաղը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ քննվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Ենթադրաբար, մեղադրանքը առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին:
Դռնփակ նիստը նախագահել է դատավոր Արման Հովհաննիսյանը:
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։