26-ամյա զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել
Դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում. տեղեկացնում է shamshyan.cօm-ը:
Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վ. Շահնազարյանն է, ով նույն օրը, ժամը 16։40-ի սահմաններում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։
Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Շահնազարյանը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։