Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցը
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Հիշեցնենք, որ Գևորգյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: