Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, դեկտեմբերի 10-ին Մոսկվա-Երեւան չվերթի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել Մելանյա Գ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Կինը 2006թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 325 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Այն է Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը:
Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: