«Չայնիի ոլորաններ»-ում մեքենաներ են բախվել. կա զոհ
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 29-րդ կմ-ին բախվել են ԶԻԼ130 (վարորդը՝ Ս. Բ., 1978 թ.) և Opel Astra (վարորդը` Ա. Հ, 1973 թ.) մակնիշերի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Սրբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: