Ավստրալիան պաշտոնապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել
Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են պաշտոնապես Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Դեկտեմբերի 10-ին այդ որոշումը ընդունվել է ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ, իսկ այսօր այն կհաստատվի նախարարների կաբիների կողմից, գրում է Jerusalem Post-ը՝ The Australian թերթին հղումով:
Այնուհանդերձ՝ Ավստրալիան դեռ չի պատրաստվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել: Դա պայմանավորված է դեսպանատան տեղափոխությանն առնչվող մեծ ծախսերով, որոնք գնահատավում են 145 մլն դոլար:
Սակայն հաջակցություն Իսրայելի՝ Ավստրալիան կարող է Երուսաղեմում հյուպատոսարան բացել:
Աղբյուրը հավելում է, որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Ավստրալիան Իսրայելի մայրաքաղաք կճանաչի ամբողջ Երուսաղեմը, թե միայն դրա արևմտյան մասը:
Հոկտեմբերին Ավստրալիայի վարչապես Սքոթ Մորիսոնը և արտգործնախարար Մարիս Փեյնը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում էր, որ ավստրալական իշխանությունները շուտով կքննարկեն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցը՝ միևնույն ժամանակ «Արևելյան Երուսաղեմը ճանաչելով որպես պաղեստինյան ապագա պետության մայրաքաղաք»: