Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր. Օսիպյան (տեսանյութ)
Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր: Այս մասին Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Հարցին, թե արդյոք հատուկ է Նարեկ Սարգսյանի ձերբակալման լուրը հրապարակվել քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.
«Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյոք լուրը տանք, թե ոչ, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում,որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից տարածվեր այդ լուրը, և բոլորը իմանային: Կաշկանդված չենք , քանի որ չկա որևէ պայմանավորվածություն կամ նախապայման»:
Հիշեցնենք, որ 37-ամյա Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի բնակելի շենքերից մեկում:
Մանրամասն՝ տեսանյութում