Ծաղկաձորը հայտնվել է տարածաշրջանում ձմեռային լավագույն հանգստյան գոտիների ցանկում
Emerging Europe կայքը կազմել է տարածաշրջանում ձմեռային լավագույն հանգստյան գոտիների ցանկը, որի մեջ տեղ է գտել նաև Հայաստանը:
Կայքը գրում է, որ Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Աղբյուրը նշում է, որ հանգստյան գոտու ճոպանուղին հասնում է մինչև Թեղանիս լեռ (ծովի մակարդակից 2800 մետր բարձր.), որը կգնահատեն դահուկասահքով զբաղվող մարդիկ: Emerging Europe-ը նաև նշում է, որ այստեղ կարող են դահուկներով սահել նույնիսկ ապրիլ ամսին: Կայքում նշված է նաև, որ ճոպանուղու վճարը բավականին մատչելի է, իսկ լեռան գագաթից բացվում է շշմեցուցիչ տեսարան: Միակ թերությունը, որ նշել է աղբյուրը, լեռնային ռեստորաններն են, որոնք բավականին թանկ են:
Emerging Europe-ի ցանկում են հայտնվել նաև Ադրբեջանի Շահդագ, Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո, Բուլղարիայի Բանսկո, Բորովետս և Պամպորովո Վրաստանի Գուդաուրի, Կոսովոյի Բրեզովիկա, Մոնտենեգրոյի Պոտգորիկա, Ուկրաինայի Բուկովել և այլ հանգստյան գոտիներ: