Անգլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ 14-ամյա տղան մահացու վնասվածք է ստացել
Անգլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ գլխի մահացու վնասվածք է ստացել «Բեդգրով Դայնամոսի» 14-ամյա դարպասապահ Լուկա Կամպանարոն: Այս մասին հայտնում է BBC-ն: Խաղի ընթացքում նա բախվել է մեկ այլ ֆուտբոլիստի հետ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Տղայի հայրը նշել է, որ ոչ ոքի չի մեղադրում, ոչ ոք մեղավոր չէ: Ընդգծել է, որ ցավում է իր երեխայի հետ բախված մյուս ֆուտբոլիստի համար:
«Բեդգրով Դայնամոսը» հայտարարություն է տարածել: Ակումբն իր ցավակցություններն է տղայի ընտանիքին ու ակումբին: