Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, հնարավոր է, կայանա վաղը. փաստաբան
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը:
«Այս պահին քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: Որպես գրավ՝ առաջարկել են 5 մլն դրամից սկսած»,- հայտնեց փաստաբանը:
Փաստաբանը շեշտեց, որ Վաչագան Ղազարյանի ունեցվածքն այժմ գրավի տակ է, բայց կգտնվեն մարդիկ, որոնք կկարողանան աջակցել գրավը վճարելու հարցում:
«Ես վստահ եմ, որ գրավ կիրառելու օրենքի բոլոր հիմքերը կան»,- ասաց Արմեն Հարությունյանը: