Մահացել է Բիձինա Իվանիշվիլիի մայրը
Վրաստանում 96 տարեկանում մահացել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մայրը՝ Ցիցինո Իվանիշվիլին: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» կայքը:
Ցիցինո Իվանիշվիլին ապրում էր Իմերեթիայի շրջանի Սաչխերե քաղաքում:
Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է, որի ունեցվածքը, Forbes-ի գնահատմամբ, 5.62 միլիարդ դոլար է: Իվանիշվիլին ծնվել է 1956 թ., Ճիաթուրա քաղաքի մոտ գտնվող Չորվիլա գյուղում: Նրա հայրն աշխատել է «Ճիաթուրմարգանեց » կոմբինատում՝ որպես հանքափոր: Մայրը տնային տնտեսուհի էր: