Գյումրիում կին հավաքարարի սպանության գործով ռուս զինծառայող է ձերբակալվել
Օրեր առաջ սպանություն էր տեղի ունեցել Գյումրիում՝ Սլոբոդկա թաղամասում։ Անհայտ անձը հարձակվել էր 1961 թվականին ծնված կնոջ վրա ու դաժանաբար ծեծել: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել էր:
Այսօր հայտնի է դարձել, որ կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում: Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։
Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։