Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին մեկնել է Ֆրանսիա
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մեկնել է Փարիզ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
Նա դեկտեմբերի 10-ից 14-ը ներառյալ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, մոնիթորինգի, իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովների նիստերին:
Ի դեպ, նշենք, որ սա այս խորհրդարանի վերջին գործուղումն է: Եթե բողոքարկումներ չլինեն՝ յոթ օրից կձեւավորվի 7-րդ գումարման Ազգային ժողովը: