Երեխայի անհայտ կորելու վերաբերյալ որևէ ահազանգ չկա. Արցախի ոստիկանությունը հերքում է կեղծ էջից տարածված տեղեկությունը
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հերքում է ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված հաղորդագրությունն այն մասին, որ Արցախում անհայտ հանգամանքներում երեխա է կորել:
ԱՀ ոստիկանության զգուշացումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի քաղաքացիներ՝
Հայտնում ենք, որ կեղծ անվամբ Facebook-ի օգտատիրոջ անունից վերջին ժամանակաշրջանում հայտարարություն է տարածվում անչափահաս երեխայի անհայտ հանգամանքներում կորելու վերաբերյալ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և որևէ քաղաքացի ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում երեխայի անհայտ կորելու վերաբերյալ ահազանգ չի ներկայացրել»։