ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին
ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի
են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված
տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: