Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ...

Միջազգային լրատվամիջոցները՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրությունները հայտնվել էին տարբեր երկրների մամուլի ուշադրության կենտրոնում: ԱԺ ընտրություններին էին անդրադարձել ամերիկյան, ռուսական եւ եվրոպական հեղինակավոր լրատվականներ, ինչպես նաեւ Չինաստանի պետական Xinhua գործակալությունը եւ արաբալեզու Al Jazeera-ն:

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների անդրադարձն ավելի շատ իրադարձային է: Դրանցում կարեւոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերությունները: Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն նշում են, որ դեռեւս մայիսին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանը խոստացել էր արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չկատարել եւ շարունակել ջերմ հարաբերությունները Մոսկվայի հետ:

Guardian-ը, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, գրել է, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն «ամրապնդել է իր իշխանությունը՝ խորհրդարանական ընտրություններում իր դաշինքի հաղթանակի արդյունքում»: Լրատվականը անդրադարձել է նաեւ Փաշինյանի կառավարության՝ ընտրական օրենսգիրքը փոփոխելու նախաձեռնությանը՝ նշելով, «որ նախկին իշխանական Հանրապետական կուսակցությունն արգելափակել էր այդ քայլը»:

BBC-ն, ներկայացնելով ընտրությունների արդյունքները եւ նախապատմությունը, հատուկ ուշադրություն է դարձրել մասնակցության ցածր տոկոսի վրա: Ինչ վերաբերվում է արդյունքներին՝ BBC-ն նշել է, որ Փաշինյանն այժմ ունի խորհրդարանական մեծամասնություն եւ «կարող է առաջ տանել կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսության բարեփոխման ծրագիրը»: Լրատվամիջոցն ընդգծել է, որ «պատմականորեն Հայաստանում ընտրություններն անցել են խարդախության եւ ձայների վաճառքի մթնոլորտում, սակայն հույս կա, որ այս ընտրությունները տարբեր կլինեն»:

Դեկտեմբերի 9-ի ընտրություններին են անդրադարձել նաեւ մայրցամաքային Եվրոպայի առաջատար լրատվամիջոցները: Ֆրանսիական հեղինակավոր Le monde պարբերականը հիմնական շեշտը դրել է քաղաքացիների «խանդավառության եւ հույսերի» վրա: Le Monde-ը նշել է, որ ընտրատեղամասերից դուրս եկող քաղաքացիներից շատերը «պատմական եւ հեղափոխական» էին որակել քվեարկությունը:

Գերմանական Deutsche Welle-ն գրել է, որ ընտրությունների արդյունքում Փաշինյանի ղեկավարած ուժը «տնտեսական հեղափոխության քարտ-բլանշ է ստացել»: Deutsche Welle-ն նշել է նաեւ, որ փորձ է արվելու Ռուսաստանի հետ հարաբերությունների տրամաբանությունը ուղղահայացից հորիզոնականի փոխելու:

Euronews-ը եւս անդրադարձել է ընտրություններին եւ դրանց նախորդած իրադարձություններին՝ սկսելով Փաշինյանի քաղաքական գործունեության մասին պատմելուց: Լրատվականը զրուցել է Chatham House-ի փորձագետ Լորենս Բրոերսի հետ, որի կարծիքով մասնակցության ցածր տոկոսը, նախեւառաջ, սովորական է ժողովրդավարական երկրներում: Բացի այդ, Բրոերսը նշում է, որ այն ցածր է թվում միայն նախորդ ընտրությունների ուռճացված թվերի ֆոնին:

Ռուսական Regnum-ի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Փաշինյանը հասել է իր նպատակին՝ «գլխավորել գործադիր իշխանությունը եւ ապահովել լիարժեք աջակցություն իր նախաձեռնություններին օրենսդիր իշխանության կողմից»: Միեւնույն ժամանակ Տարասովը նշում է, որ մասնակցության ցածր տոկոսը խոսում է այն մասին, որ «խորհրդարանական մեծամասնությունը չունի ժողովրդի բացարձակ աջակցությունը»:

Մասնակցության ցածր տոկոսը մտահոգել է նաեւ TACC-ի թղթակից Եվգենիա Կոտկովային: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները «սպասելի էին, սակայն անհանգստացնող»: Կոտկովային, թերեւս, անհանգստացրել էր այն, որ «ընտրություններն անցել են հանգիստ, գրեթե առանց խախտումների, բայց 50%-ից ցածր մասնակցությամբ», ինչն ըստ հեղինակի` «զարմանալի ցածր ցուցանիշ է ժողովրդական հեղափոխություն արած երկրի համար»:

Կոտկովան գրել է, որ եթե Փաշինյանը մինչեւ գարուն չապացուցի, որ ի զորու է կատարել ժողովրդին տված խոստումները՝ դա կարող է առաջացնել բողոքի նոր ալիք, որից կարող են օգտվել «ե՛ւ ՀՀԿ-ի աջակիցները, ե՛ւ դաշնակները, ե՛ւ կալանավայրից ազատված զինյալները»:

Տարասովայի եւ Կոտկովայի հոռետեսական մտավախությունները չի կիսում РИА Новости-ի զրուցակիցը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: Նրա կարծիքով՝ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը, որը վարում էր մինչ այդ:

«Լուրջ փոփոխություններ չեն լինի: Ճշգրտումներ կան եւ միշտ էլ հնարավոր են՝ հիմնվելով Հայաստանի ազգային շահերի վրա», - ասել է Սկակովը:

Խոսելով ՀՀԿ-ի մասին՝ Սկակովը նշել է, որ ընտրության արդյունքները չպետք է զարմացնեն նախկին իշխանական ուժին. «դա իր ժամանակն ապրած իշխանական կուսակցության ճակատագիրն է»:

Համաշխարհային մամուլն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել անցած ընտրությունները: Միակ խնդրահարույց կետը ռուսական մամուլում հանդիպող մտավախություններն են՝ կապված քվեարկության մասնակիցների ցածր տոկոսի հետ:

Մասնակցության ցածր տոկոսը սերտորեն կապված է տվյալ երկրի քաղաքական մշակույթի հետ: Հայաստանն այժմ գտնվում է նոր քաղաքական մշակույթի ձեւավորման փուլում, եւ դեռ վաղ է ասել, թե ընտրություններին չմասնակցած քաղաքացիները ինչ դրդապատճառներով են բաց թողել քվեարկությունը:

Ռուսաստանցի փորձագետների սեւեռվածությունը այդ թվի վրա կապված է, թերեւս, սեփական երկրի քաղաքական մշակույթի հետ, որտեղ իշխանության լեգիտիմությունը ուղղակիորեն կախված է ընտրությանը մասնակցած մարդկանց թվից: Եվրոպայում, մասնավորապես դրա կենտրոնական եւ արեւմտյան մասերում, անգամ համապետական ընտրություններին մասնակցում են քվեարկելու իրավունք ունեցողների մոտավորապես կեսը եւ, թերեւս, դա էր պատճառը, որ արեւմտյան մամուլը յուրահատուկ ուշադրության չէր արժանացրել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը:

դիտվել է 749 անգամ
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan