Եգիպտոսում բժիշկները վիճաբանել են վիրահատության ընթացքում
Եգիպտական Էլ Մանուֆիա նահանգի բժիշկ անեսթեզիոլոգը և մեկ այլ բժիշկ վիճաբանել են վիրահատության ընթացքում, գրում է РИА Новости-ն:
Բժիշկները կեսարյան հատում կատարելիս վիճել են՝ վիրահատարանում ընդունված օրենքների պատճառով:
Անեսթեզիոլոգը հրաժարվել է աշխատել հաջորդ վիրահատության ընթացքում, ինչից հետո բժիշկը երեք անգամ սուր ծակող գործիքով հարվածել է նրան:
Դեպքի առթիվ ոստիկանությունում ընթանում է քննություն։