103-ամյա ավստրալուհին ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը (տեսանյութ)
Ավստրալիայի 103-ամյա բնակիչ Իռեն Օ՛Շիան ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ պարաշյուտով ցատկելուց ու բարեհաջող վայրէջքից հետո կինը հայտարարել է, որ լավ ինքնազգացողություն ունի: Տատիկն առաջին անգամ չէ, որ նման քայլի է գնում: Աղբյուրը հայտնում է, որ սա նրա արդեն 3-րդ ցատկն է: Առաջին անգամ նա պարաշյուտով ցատկել էր 4000 մետր բարձրությունից դեռևս 2016 թվականին՝ 100 տարեկանում:
Իռեն Օ՛Շիան ասել է, որ նման որոշում կայացնելուն նպաստել է նյարդային հատուկ հիվանդության ուսումնասիրման համար գումարի հավաքագրման փաստը: Նշվում է, որ այդ հիվանդությունից 67 տարեկանում մահացել է նրա դուստրը: