Նոր Զելանդիայում հանգստի ժամանակ սպանվել է բրիտանացի միլիոնատիրոջ 22-ամյա դուստրը
Նոր Զելանդիայում հանգստի ժամանակ սպանվել է բրիտանացի միլիոնատիրոջ 22-ամյա դուստրը՝ Գրեյս Միլլեյնը, հայտնում է Stuff-ը:
Նշվում է, որ աղջիկը հանգստանում էր Օկլենդ քաղաքի զբոսաշրջային ճամբարում: Նա անհետացել էր դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 9-ին նրա մարմինը հայտնաբերվել է անտառում:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից:
Նախնական տեղեկություններով՝ աղջկան սպանել է 26-ամյա մի երիտասարդ, ում հետ նա ծանոթացել էր Tinder ծանոթությունների կայքում: