Թրամփն ու Պուտինը կարող են արժանանալ «Տարվա մարդ» կոչմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են արժանանալ «Տարվա մարդ» կոչմանն ըստ ամերիկյան հեղինակավոր Time ամսագրի: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
«Տարվա մարդ» կոչմանը հավակնողների ցուցակում պարբերականն ընդգրկել է ԱՄՆ և ՌԴ նախագահներին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին, Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը դարձած ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլն ու ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով զբաղվող ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:
Կոչմանը կարող են արժանանալ նաև ամերիկացի կինոռեժիսոր Ռայան Քուգլերը կամ Քրիստին Բեյզի Ֆորդը, որը մեղադրել էր Գերագույն դատարանի դատավորի թեկնածու Բրեթ Քավանոյին սեքսուալ բռնության իրականացման համար: