Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մոլդովայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ երեկվա ընտրություններումբ գրանցած հաղթանակի կապակցությամբ։
«Մոլդովայի Հանրապետությունում հետաքրքրությամբ են հետեւում այն իրադարձություններին, որոնք ապրիլից կատարվում են Հայաստանում։
Կարծում եմ, որ այդ երկրում իրավիճակի կայունացումից հետո Մոլդովայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դուրս կգան նոր փուլ եւ կզարգանան ավելի դինամիկ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դոդոնը։